Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Սպիտակուցների մեջ է՞ արդյոք աչքերի գեղեցկությունը

Սպիտակուցների մեջ է՞ արդյոք աչքերի գեղեցկությունը

Իթոլըջի (Ethology) ամսագրում հրատարակված հետազոտության մեջ ասվում է, որ արյունով լցված աչքերն ավելի տխուր են համարվում, հիվանդոտ և քիչ գրավիչ, հակառակ այն աչքերի, որոնց սպիտակուցը բնական գույն ունի:


Աչքերը կարմրում են, երբ աչքի թափանցիկ լորձաթաղանթի փոքրիկ արյունատար անոթները մեծանում  են և լցվում արյունով՝ սպիտակուցին կարմրավուն երանգ հաղորդելով: Աչքի գեղեցկությունը համարվում է ընդհանուր, սակայն անհատի համար` կենսաբանական և հուզական վիճակի կարևոր ցուցանիշ:


Այս հետազոտության կամավորներին ցույց տվեցին աչքերի 200 նկարներ, որոնցից մի մասում աչքերի սպիտակուցները մաքուր էին, մնացածի մոտ`կարմիր, համակարգչով մշակված: Ըստ կամավորներին տրված հարցերի պատասխանի` արդյունքները ցույց տվեցին, որ կարմրած աչքերով մարդիկ առավել տխուր են, վատառողջ և քիչ գրավիչ:

Սկզբնաղբյուր. Physorg
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ